Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել թիմի նորեկ, «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի մասնակցությամբ և ակնարկել է, որ վաղը Կիպրոսի դեմ կայանալիք ընկերական խաղում 19-ամյա ֆուտբոլիստը կարող է նորամուտը նշել Հայաստանի հավաքականի դեմ խաղում:
«Պատրա՞ստ եք ողջունել նրան: Վաղը կտեսնվենք»,- տեսանյութին կից գրել է ՀՖՖ-ն.
Հիշեցնենք՝ Ռանոսն ավելի վաղ սոցիալական ցանցերում արած գրառմամբ մեկնաբանել էր առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալը:
«Շատ հուզված եմ Հայաստանի ազգային թիմից առաջին հրավերիս առիթով, մեծ պատիվ է։ Անհամբեր սպասում եմ մարզումներին և խաղերին»,- գրել էր Ռանոսը։
Հայաստան-Կիպրոս ընկերական խաղը տեղի կունենա վաղը՝ մարտի 28-ին, և կմեկնարկի ժամը 19:00-ին:
























































