ՊՍՎ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսը հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-ակումբների հետաքրքրությունների ոլորտում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
19-ամյա խաղացողի տրանսֆերի համար պատրաստվում է պայքարել Լոնդոնի «Արսենալը»։ Թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան անձամբ է հետաքրքրված Սիմոնսի հետ պայմանագիր կնքելու հարցում։
Խավիի տրանսֆերի համար մրցավազքում լոնդոնյան ակումբը կպայքարի «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» հետ:
Սիմոնսն այս մրցաշրջանում Էյնդհովենյան ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։