Մարտի 12-19-ը մեծահասակների հավաքական թիմը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբՙ ուսումնամարզական հավաք է անցկացնում Չեխիայի Նիմբուրգ քաղաքում։
Եվրոպայի Ձյուդոյի Միության կողմից անցկացվող օլիմպիական մարզումային ճամբարին մասնակցում են աշխարհի 43 երկրների 450 ձյուդոիստներ։
Մեր թիմը վերադարձից հետո կմասնակցի մարտի 24-26-ը Թբիլիսիում կայանալիք «Մեծ Սաղավարտ» վարկանիշային մրցաշարին։