«Վանը» հեռացրել է ակումբի սպորտային տնօրեն Իսիդրո Բալտազարին։ Այս մասին տեղեկացնում է Չարենցավանի ակումբի մամուլի ծառայությունը։
«Տեղեկացնում ենք, որ «Վան» ՖԱ-ի ղեկավարության կողմից որոշում է կայացվել վաղաժամկետ լուծել աշխատանքային պայմանագիրը և աշխատանքից ազատել ակումբի սպորտային տնօրեն Իսիդրո Բալտազարին։
Շնորհակալություն ենք հայտնում վերջինիս «Վանում» կատարած կարճատև աշխատանքի համար և մաղթում հետագա մասնագիտական հաջողություններ:
Այլ նշանակումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։