Մարտի 17-ից 30-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում կանցկացվի շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունը: Առաջնությանը մասնակցելու են 35 երկրների 140 շախմատիստուհիներ:
Հայաստանից Եվրոպայի անհատական առաջնությանը մասնակցելու է 6 շախմատիստուհի՝
ՄԳ Էլինա Դանիելյան՝ 2431
ՄՎ Լիլիթ Մկրտչյան՝ 2379
ՄՎ Աննա Սարգսյան՝ 2371
ԿՄՎ Մարիամ Մկրտչյան՝ 2343
ԿՄՎ Սուսաննա Գաբոյան՝ 2160
Պոլինա Կոբակ՝ 1815