«Վանի» ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանն ընդգրկվել է Հայաստանի առաջնությունների պատմության 100 լավագույն ռմբարկուների ցանկում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռումյանն իր 32-րդ գոլը խփել էր «Արարատի» դեմ։ Հիշեցնենք՝ այդ խաղում Չարենցավանը ներկայացնող թիմը 3-1 հաշվով հաղթանակ է տարել։