Մարտի 11-ից 25-ը սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականը կանցկացնի ուսումնամարզական հավաք Վրաստանի Թբիլիսի քաղաքում, որից անմիջապես հետո կմեկնեն Թուրքիայի Անթալիա քաղաք՝ մարտի 29-ից ապրիլի 2-ը կայանալիք Սպորտային մարմնամարզության երիտասարդական աշխարհի 2- րդ առաջնությանը։
Թիմը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով՝
մարզիկներ՝
Էրիկ Բաղդասարյան
Համլետ Մանուկյան
Մամիկոն Խաչատրյան
մարզուհի՝
Մարիետա Բուչախչյան
Մարզիչներ՝
Հայկ Նազարյան
Քնարիկ Բրսոյան
մրցավար՝
Հակոբ Սերոբյան
Մարտի 25-ից ապրիլի 8-ը սպորտային մարմնամարզության մեծահասակների հավաքականը ևս ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի Թբիլիսի քաղաքում: Հավաքից անմիջապես հետո մարմնամարզիկները կմեկնեն Թուրքիայի Անթալիա քաղաք, որտեղ կմասնակցեն ապրիլի 11-ից 16-ը կայանալիք Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։
Մեծահասակների հավաքաանը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով՝
մարզիկներ՝
Հարություն Մերդինյան
Արթուր Դավթյան
Վահագն Դավթյան
Արթուր Ավետիսյան
Գագիկ Խաչիկյան
Մարզիչներ՝
Սոս Սարգսյան
Հայկ Նազարյան
մրցավարներ՝
Հակոբ Սերոբյան
Արթուր Գյուրջինյան