«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ թիմը նոր գլխավոր մարզիչ չի փնտրում։
«Այսօր մամուլում տեղեկություններ են տարածվել, թե «Արարատ-Արմենիան» հետաքրքրվում է ռուս մասնագետ Ռոբերտ Եվդոկիմովի ծառայություններով։
Ցանկանում ենք հայտնել, որ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը երբևէ բանակցություններ չի վարել Ռոբերտ Եվդոկիմովի հետ և առհասարակ գլխավոր մարզչի որևէ թեկնածու չի դիտարկում»,- ասված է հաղորդագրության մեջ։