Կանադացի հայտնի ռեփե Դրեյքը խաղադրույք է կատարել UFC 285-ի ընթացքում կայանալիք Ջոն Ջոնս-Սիրիլ Գան ծանր քաշային կարգի մենամարտի վերաբերյալ:
Դրեյքը 250 հազար դոլար է դրել Ջոնսի հաղթանակի վրա, որի գործակիցը 5.20 է: Կանադացին կարող է շահել ավելի քան 1 միլիոն դոլար:
Հատկանշական է, որ Դրեյքը հայտնի է իր անհաջող խաղադրույքներ կատարելով`տարբեր մարզական միջոցառումների վերաբերյալ:
Ամերիկացի Ջոն Ջոնսի և Ֆրանսիայի ներկայացուցիչ Սիրիլ Գանի մենամարտը կկայանա մարտի 5-ին: