«Վանի» հարձակվող Իպեհ Ուիլյամսը մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալության հիմունքներով հանդես կգա «Լեռնային Արցախում»։ Այս մասին տեղեկացնում է Չարենցավանի ակումբի մամուլի ծառայությունը։
Կոտդիվուարցի ֆուտբոլիստը «Վան» էր տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։