Դարպասապահ Արման Սիմոնյանն ավարտել է իր ելույթներն «Արարատի» կազմում: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Արման Սիմոնյանին և մաղթել հետագա հաջողություններ: