«Նոայի» 21-ամյա պաշտպան Նորայր Նիկողոսյանը տեղափոխվել է ԲԿՄԱ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ֆուտբոլիստը նոր թիմ է տեղափոխվել վարձակալական հիմունքներով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲԿՄԱ-ին էր միացել նաև Դավիթ Արշակյանը։