Հայաստանի առաջատար եռացատկորդներ Լևոն Աղասյանը և Յանա Սարգսյանը Ստամբուլում են, որտեղ կմասնակցեն Եվրոպայի աթլետիկայի ձմեռային առաջնությանը։
Առաջինը ելույթ կունենա Լևոն Աղասյանը: Նա մարտի 2-ին կմասնակցի որակավորման փուլի մրցումներին: Հաջորդ օրը նույն սցենարով ելույթ կունենա Յանան։ Ի դեպ, Աղասյանն արդեն լուսանկար է հրապարակել մրցավայրից․
«Մենք այստեղ ենք»,- գրել է նա։
Հայաստանի ներկայացուցիչները մրցավայր են մեկնել իրենց անձնական մարզիչ, վաստակավոր մարզիչ Արսեն Պետրոսյանի ուղեկցությամբ: Ամենայն հավանականությամբ մրցավարում նրանց կմիանա մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, հեռացատկից Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր, գյումրեցի Ռոբերտ Էմմիյանը:
Ստամբուլի աթլետիկական հատվածներում ընդհանուր առմամբ հանդես կգան 47 երկրների 26 մրցաձևեր ներկայացնող 593 մարզիկ – մարզուհիներ: