«Արարատ-Արմենիայի» ու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ստյոպա Մկրտչյանը մինչ մրցաշրջանի ավարտը վարձակալության հիմունքներով հանդես կգա ԲԿՄԱ-ում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
20-ամյա պաշտպանը բանակայինների կազմում ելույթի փորձ արդեն ունի. 2021/22 մրցաշրջանում Մկրտչյանը կրկին վարձավճարով ելույթ է ունեցել ԲԿՄԱ-ում։
Ընթացիկ մրցաշրջանում Ստյոպան «Արարատ-Արմենիայի» կազմում մասնակցել է ՀՊԼ 8 հանդիպման։