«Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը կարող է կարիերան շարունակել իտալական մեկ այլ ակումբում։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, նրա ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ «Ծեր սենյորայի» ղեկավարները դանիացուն դիտարկում են որպես սերբ հարձակվող Դուշան Վլահովիչին փոխարինող։
Բացի թուրինյան գրանդից, Ռասմուսի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու ակումբներ՝ «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Հարձակվողի պայմանագիրն «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ:
20-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: