Գերմանական «Բայերի» կիսապաշտպան Գրանիտ Ջական ասել է, որ թիմի անպարտելի շարքը, որը բոլոր մրցաշարերում կազմել է 51 հանդիպում, ընդհատվել է։ Երեկ՝ մայիսի 22-ին, «Բայերը» Եվրոպա լիգայի եզրափակչում 0։3 հաշվով պարտվել է իտալական «Ատալանտային»։ Ադեմոլա Լուկմանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել։
«Ճիշտն ասած, մեզ չի հետաքրքրում չգերազանցված ռեկորդը։ Մենք այդ մասին ի սկզբանե չէինք մտածում։ Խոսքը խաղի մասին է, և ցավոք, մենք այսօր պարտվեցինք եզրափակչում: Սա ֆուտբոլ է: Երեկ խոսեցինք, որ խաղը բարդ է լինելու։ «Ատալանտան արժանի է հաճոյախոսությունների», — Ջակայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը՝ հղում անելով RTL-ին:
«Բայերը» շաբաթ օրը՝ մայիսի 25-ին, կխաղա Գերմանիայի գավաթի եզրափակչում «Կայզերսլաուտերնի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: