Երիտասարդ կիսապաշտպան Արթուր Սերոբյանը հեռացել է ԲԿՄԱ-ից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ակումբի մամուլի ծառայությունը՝ գրելով․
«Շնորհակալություն ենք հայտնում Արթուրին իր կատարած աշխատանքի համար և մաղթում ենք նորանոր հաջողություններ հետագա կարիերայում»։
Հիշեցնենք, որ Սերոբյանը ԲԿՄԱ-ում հանդես էր գալիս վարձակալական հիմունքներով, նրա իրավունքները պատկանում են «Արարատ-Արմենիային»։