Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի եզրափակիչում հիանալի ելույթից հետո ոսկե մեդալ նվաճեց։
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում զբաղեցրել էր 2-րդ տեղը, Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում՝ 3-րդ տեղը, իսկ Վահագն Դավթյանը՝ 4-րդ։