Շվեդ մարզիկ Արմանդ Դուպլանտիսը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել ձողացատկում։
Դա տեղի է ունեցել Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում անցկացվող World Indoor Tour մրցաշարում։
Մարզիկը ցույց է տվել 6,22 մետր արդյունք։ Այսպիսով, նա 1 սանտիմետրով գերազանցեց իր իսկ նվաճումը, որը սահմանել էր անցյալ ամառ ԱՄՆ-ում կայացած Աշխարհի առաջնությունում։
23-ամյա Դուպլանտիսը Տոկիոյի օլիմպիական չեմպիոն է և աշխարհի գործող չեմպիոն:
























































