«Արարատի» ֆուտբոլիստ Ազատ Հակոբյանը հրավիրվել է Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքական: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հավաքականը փետրվարի 27-ից մարտի 1-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում:
Ակումբը հաջողություն է մաղթել ֆուտբոլիստին։