Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը փետրվարի 21-ին՝ ծննդյան 40-ամյակին, Շարժայում անցկացվող պարա֊աթլետիկայի միջազգային բաց առաջնության գնդի հրում վարժությունում երկրորդ տեղն է զբաղեցրել և արժանացել արծաթե մեդալի:
Պարա֊աթլետիկայի առաջնության սկավառակի նետում վարժությունից Ստեփանյանն ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել:
Սարգիս Ստեփանյանը փետրվարի 22֊ից մարտի 3֊ը կմասնակցի Դուբայ 2023 գրանդ֊պրի Աշխարհի 14֊րդ պարա֊աթլետիկայի առաջնությանը։
























































