Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը բրոնզե մեդալ է նվաճել Շարժայում անցկացվող պարա֊աթլետիկայի միջազգային բաց առաջնության պարա֊սկավառակի նետում վարժությունից:

Սարգիս Ստեփանյանը փետրվարի 22֊ից մարտի 3֊ը կմասնակցի Դուբայ 2023 գրանդ֊պրի Աշխարհի 14֊րդ պարա֊աթլետիկայի առաջնությանը։
Նշենք՝ Սարգիս Ստեփանյանն այսօր՝ փետրվարի 21-ին, տոնում է ծննդյան 40-րդ տարեդարձը:
























































