Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտնել է ավստրալական Nine Entertainment Co ընկերության հետ համագործակցելու մասին:
Գործընկերոջը բացառիկ իրավունք է տրվել հաջորդ հինգ (2024 – 2032թթ.) օլիմպիական խաղերը լուսաբանելու համար:
«Փարիզ – 2024» ՝ ամառային, «Միլանո Կորտինա – 2026» ՝ ձմեռային, «Լոս Անջելես – 2028» ` ամառային, դեռ չհայտարարված 2030թ. ՝ ձմեռային և 2032թ. Բրիսբենի ամառային օլիմպիական խաղերի ամբողջական լուսաբանումը կտրամադրվի ըկերության հոսքային, հեռուստատեսային, աուդիո, նաև Nine-ի տպագիր և առցանց հրատարակչական հարթակներին:
Գործարքն արժեցել է 205 մլն ԱՄՆ դոլար։
























































