Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը հրաժարվել է մասնակցել Ղազախստանում անցկացված «World athletics silver tour» մրցաշարին:
«Այսօր չցատկեցի։ Թեթև ցավ զգացի ազդրիս շրջանում և անմիջապես դադարեցրի մրցելույթս։ Ոչ մի լուրջ բան չկա, պարզապես չէի ցանկանում ռիսկի դիմել։ Հաջորդ կանգառը Ստամբուլն է»,- Instagram-ի Storys բաժնում գրել է Աղասյանը։
Նշենք՝ Լևոն Աղասյանը և հավաքականի մյուս անդամ, կապանցի Յանա Սարգսյանը Ստամբուլում կմասնակցեն մարտի 2-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը: Հնարավոր է՝ ԵԱ-ին մասնակցի նաև վազորդ Երվանդ Մկրտչյանը, որն օրերս Բելգրադում կայացած միջազգային մրցաշարում երկրորդ տեղն էր զբաղեցրել և ՀՀ նոր ռեկորդ սահմանել։
Հայաստանի աթլետիկայի հավաքականը փետրվարի 11-ին պետք է մասնակցեր Ստամբուլում նախատեսված Բալկանյան երկրների առաջնությանը, սակայն Թուրքիայում մարզական բոլոր միջոցառումները չեղարկվել էին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով:
























































