ԱՄԷ-ում անցկացրած արտասահմանյան հավաքից վերադառնալուց հետո «Ուրարտուի» ֆուտբոլիստները հանգստացել են 3 օր և այսօր վերսկսել մարզումները սեփական մարզաբազայում։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թիմը սեփական մարզաբազայում կշարունակի նախապատրաստվել առաջնության գարնանային հատվածին։
Իսկ մինչ առաջնության վերսկսումը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, թիմը ևս 2 ստուգողական հանդիպում կանցկացնի՝ փետրվարի 22-ին մրցելով «Լեռնային Արցախի» և «Գանձասարի» հետ։