Ռուս դարպասապահ Սերգեյ Ռևյակինը վերադարձել է «Արարատ»՝ տեղափոխվելով «Ալաշկերտից»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նա «Արարատի» կազմում հանդես է եկել 2019-2020 մրցաշրջանում՝ անցկացնելով առաջնության 24 հանդիպում:
Ռևյակինը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է։ Հասցրել է մոսկովյան թիմի կազմում խաղալ նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։
Խաղացել է նաև «Տորպեդո Արմավիրում», «Արարատ-Մոսկվայում» և ղազախական «Ակտոբեում»։
27-ամյա ֆուտբոլիստը ժամանակին հրավիրվել է նաև Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներ։