Կապանցի անվանի եռացատկորդ Լևոն Աղասյանը կմասնակցի Ղազախստանում փետրվարի 18 –ին անցկացվելիք միջազգային մրցաշարին:
Մասնակիցները կվիճարկեն աշխարհի չեմպիոնուհի, օլիմպիական խաղերի բրոնզե, արծաթե և ոսկե մեդալակիր Օլգա Ռիպակովայի անվան մրցանակները:
Օ. Ռիպակովան գործուն սպորտին հրաժեշտ տալու լուրը պաշտոնապես հայտարարել է օրեր առաջ ՝ փետրվարի 13 –ին:
Կապանցիներ Լևոն Աղասյանը և Յանա Սարգսյանը Ստամբուլում կմասնակցեն մարտի երկուսին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը:
























































