Բելեկում ուսումնամարզական հավաք անցկացնող Գյումրիի «Շիրակը» վաղը՝ փետրվարի 17-ին, կանցկացնի հավաքի նախավերջին խաղը։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ Գյումրին ներկայացնող թիմի մրցակիցը կլինի Տոլյատիի «Ակրոնը»։ Խաղը կմեկնարկի 12:00-ին։
Թիմի վերջին մրցակիցը կլինի «Ռիգան»։