ՀՀ ձիասպորտի հավաքականի անդամ Քերրի Աղաջանյանը, հնարավոր է, մասնակցի Փարիզում 2024 թվականին կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին:
Գեղավարգ /դրեսաժ/ մրցաձևում Աղաջանյանը, Սոմյուր անունով 16-ամյա իր նժույգով, բավականին բարձր միավորներ է վաստակել Հոլանդիայի Ռոտերդամում անցկացված Եվրոպայի, Դանիայի Հերնինգ քաղաքում՝ աշխարհի առաջնություններում, ԱՄՆ –ի Վելինգտոնի միջազգային վարկանիշային մրցաշարում և այլն:
ՀՀ ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում նշել է, որ մինչ փարիզյան ստուգատեսը մարզուհին կմասնակցի ևս մի շարք վարկանիշային մրցաշարերի, կհարստացնի իր միավորների քանակը և, հավանաբար, դառնա օլիմպիական:
Փարիզի ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
























































