Բելեկում ուսումնամարզական հավաք անցկացնող Գյումրիի «Շիրակն» այսօր՝ փետրվարի 14-ին, ընկերական հանդիպում անցկացրեց Կրասնոդարի «Կուբանի» հետ:
Գյումրիի ակումբը երկու անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը։ Կրասնոդարցիներն ամեն խաղակեսում մեկ գոլ խփեցին։
Երեկ Էդգար Թորոսյանի սաները պարտվել էին նաև Մոսկվայի «Դինամո 2»-ին։