ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ-Արմենիան» այսօր՝ փետրվարի 13-ին ստուգողական հանդիպում անցկացրեց «Էմիրեյթս» թիմի հետ։ Հանդիպումն ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով նվազագույն հաշվով։
Հանդիպման միակ գոլը հեղինակել է «Արարատ-Արմենիայի» նորեկ Կառլոս Պերեսը։
Ավելի վաղ երևանյան թիմը ոչ-ոքի էր խաղացել «Զենիթի» հետ։