Գյումրիի «Շիրակի» ուսումնամարզական հավաքի շրջանակում այսօր՝ փետրվարի 13-ին, ստուգողական խաղ անցկացրեց Մոսկվայի «Դինամոյի» երկրորդ թիմի հետ: Մոսկվացիները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին գյումրեցիների դարպասը և հաղթանակ տարան։
Խաղից հետո գյումրեցիների գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է հետևեյալը․
«Նախապես ծրագրածի համաձայն՝ հավաքի ընթացքում «Շիրակը» պետք է անցկացներ չորս ստուգողական հանդիպում: Մոսկվայի «Դինամոյի» երկրորդ թիմի հետ հանդիպումը նախատեսված չէր: Օգտվեցինք առիթից եւ հնարավորություն տվեցինք մեր երկրորդ կազմին:
Հանդիպմանը մասնակցեցին մեր երիտասարդ տղաները ու բավականին ուժեղ մրցակցի հետ լավ պայքար մղեցին: Փորձի պակասը զգացնել տվեց: Արդեն վաղը կանցկացնենք նախապես ծրագրած հանդիպումը եւ կմրցենք ռուսական «Կուբանի» հետ, որին կմասնակցենք արդեն մեր հիմնական կազմով»։