Գյումրիի «Շիրակի» ուսումնամարզական հավաքի շրջանակում այսօր՝ փետրվարի 13-ին, ստուգողական խաղ անցկացրեց Մոսկվայի «Դինամոյի» երկրորդ թիմի հետ: Մոսկվացիները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին գյումրեցիների դարպասը և հաղթանակ տարան։
Ինչպես հայտնում է «Շիրակի» մամուլի ծառայությունը՝ խաղին մասնակցել են թիմի երկրորդ կազմի խաղացողները։
Մինչ այս Էդգար Թորոսյանի սաները մրցել էին ղազախական «Մակտարալի» հետ և նվազագույն հաշվով պարտություն կրել:
Վաղը Գյումրիի թիմը պետք է մրցի ռուսական «Կուբանի» հետ։
Եվս երկու ստուգողական հանդիպում նախատեսված է փետրվարի 17-ին և փետրվարի 20-ին՝ համապատասխանաբար ռուսական «Ակրոնի» և լատվիական «Ռիգայի» դեմ: