«Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը նախկինում հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակում», Sport24-ի հետ զրույցում ասել է, որ ՌՊԼ վերադառնալու տարբերակ է ունեցել «Բեշիքթաշում» հանդես գալու ժամանակ։
-«Սպարտակից» հետո Ռուսաստան վերադառնալու առաջարկներ ունեցե՞լ ես։
-Եղել են, բայց ես այլ տարբերակ եմ ընտրել։
-Ո՞ր ակումբն է հրավիրել։
-Դա վաղուց էր։ Ես գնացել էի «Բեշիքթաշում» խաղալու, հետո տարբերակներ կային վարձավճարով Ռուսաստան վերադառնալու, ուղղակի չստացվեց։ Հետո վերադարձա Նիդերլանդներ։