ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ-Արմենիան» այսօր՝ փետրվարի 10-ին ստուգողական հանդիպում անցկացրեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։
57-րդ րոպեին ռուսական թիմն առաջ անցավ հաշվի մեջ, իսկ 78-ին Ակիլան հավասարեց այն՝ փրկելով իր թիմին պարտությունից։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ թիմերի խաղին մարզադաշտից հետևում էր ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը։