Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում կառուցվող լեռնադահուկային համալիրը հավակնում է դառնալ լեռնադահուկային հանգստի տարածաշրջանային կենտրոն։ Համալիրի համար հատկացվել է ավելի քան 600 հա տարածք։
Օրերս առաջին անգամ փորձարկվել է ժամանակակից ու անվտանգ ճոպանուղին։ Փորձարկմանը ներկա է եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։
Ընդհանուր 2040 մ երկարությամբ և 92 նստատեղով ճոպանուղին հնարավորություն ունի ամբողջական ծանրաբեռնվածությամբ մեկ ժամում սպասարկել 2400 այցելուի։
Նստատեղային գերժամանակակից ճոպանուղին` ընդհանուր 5000 մ երկարությամբ սահուղիներով, առաջին փուլով շահագործման կհանձնվի փետրվարի 11-ին: