Փետրվարի 7-ից մեկնարկել է «Շիրակի» ուսումնամարզական հավաքը, որը կտևի երկու շաբաթ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Գյումրու «Շիրակը» Էդգար Թորոսյանի գլխավորությամբ առաջին մարզումն է անցկացրել հավաքի շրջանակում: Իսկ արդեն վաղը կկայանա առաջին ստուգողական հանդիպումը:
Շիրակցիները կմրցեն ղազախական «Մակտարալի» հետ: Հանդիպման սկիզբը՝ 18:00-ին:
Հիշեցնենք, որ ակումբն ավելի վաղ հայտնել էր, որ հավաքը կայանալու է Բելեկ քաղաքում, իսկ մարզական հավաքի ընթացքում թիմն անցկացնելու է չորս ստուգողական հանդիպում: