Մրցաշրջանի գարնանային հատվածի մեկնարկային տնային հանդիպումներն «Արարատը» չի կարողանա անցկացնել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ հավաքականի հանդիպումներին ընդառաջ այնտեղ կատարվող նախապատրաստական աշխատանքների հետ կապված: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այդ ժամանակահատվածում «Արարատն» իր տնային հանդիպումները կանցկացնի Աբովյանի քաղաքային մարզադաշտում:
Հիշեցնենք, որ այդ ընթացքում «Արարատն» ունի երկու տնային հանդիպում: Փետրվարի 27-ին կկայանա «Արարատ» – «Արարատ-Արմենիա», իսկ մարտի 9-ին «Արարատ» – «Վան» հանդիպումը: