«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Տոտենհեմից» կրած պարտության մասին։
«Մենք հիանալի մեկնարկեցինք, ինչպես հաճախ է լինում «Տոտենհեմի» դեմ խաղում, բայց պատժվեցինք սխալի համար: 0:1-ից հետո արդեն լրիվ այլ խաղ էր։ Մենք պահեր ունեինք, բայց, իհարկե, դժվար է խաղալ, երբ գնդակը կորցնում ես անցումային փուլերում: Կարևոր միավորներ բաց թողեցինք։
Հեշտ չէ խաղալ, երբ մրցակիցը պաշտպանվում է ամբողջ կազմով։
Վաղ թե ուշ մեր վիճակագրությունը «Տոտենհեմի» ստադիոնում անցկացրած խաղերում կփոխվի, բայց տարօրինակ է, որ մենք երբեք գոլ չենք խփել։ Նույնիսկ 11 մետրանոցներից վրիպեցինք։ Դժվար է բացատրություն գտնել:
Մենք հիմա այն վիճակում չենք, որ մտածենք չեմպիոնության մասին։ Մենք մտածում ենք միայն հաջորդ հանդիպման մասին»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել BBC-ն։