Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։
Հանդիպումն ավարտվեց 1։0 հաշվով։ Միակ գոլն առաջին կեսում խփեց Հարի Քեյնը՝ դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։ 87-րդ րոպեին տանտերերի կազմում խաղադաշտից հեռացվեց Քրիստիան Ռոմերոն։
«Տոտենհեմը» 22 խաղից հետո 39 միավորով 5-րդ տեղում է։ «Մանչեսթեր Սիթին» 21 խաղից հետո 45 միավորով 2-րդն է և 5 միավորով է զիջում առաջատար «Արսենալին»։
«Տոտենհեմի» գլխավոր հակառակորդը՝ «Արսենալը», 20 խաղից հետո 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Զինագործները» նախորդ խաղում 0։1 հաշվով պարտվել էին «Էվերթոնին»։