Ավարտին է մոտեցել Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում ընթանող «Memorial Lozovatsky 2023» միջազգային մրցաշարի 7-րդ խաղափուլը: Մրցաշարում հաջող են հանդես գալիս մեր պատանի շախմատիստները:
A մրցաշարում մասնակցում է 9 երկրների 156 շախմատիստ, որից 7-ը Հայաստանից: Էրիկ Չաքրյանը, հաղթելով 3 գրոսմայստերի, 7 հնարավորից վաստակել է 5 միավոր և գտնվում է 18-րդ հորիզոնականում: Էրիկը իր վարկանիշը բարելավում է 40,2 կետով:
Հայ պատանի շախմատիստներից Արմեն Բարսեղյանը, Արսեն Դավթյանը և Արթուր Դավթյանը վաստակել են 4.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 21-րդ, 24-րդ և 28-րդ հորիզոնականները: Արսեն Դավթյանը բարելավում է իր վարկանիշը 38,4 կետով:
B մրցաշարում, որին մասնակցում են միայն իգական սեռի ներկայացուցիչները, ընդհանուր կա 9 երկրների 73 մասնակից, որից 3-ը Հայաստանից:
Աստղիկ Հակոբյանը 7 հնարավորից վաստակել է 4.5 միավոր և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: Աստղիկը իր վարկանիշը բարելավում է 32,8 կետով:
Մնացել են վերջին 3 խաղափուլերը: