«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչը խոսել է կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։
Այս ձմռանը ԶԼՄ-ները հայտնում էին, որ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել եվրոպական մի քանի ակումբներ:
«Սպերցյանը լավագույններից մեկն է մեր թիմում։ Վերջին վեց ամիսների ընթացքում նա լավ արդյունքներ է ցույց տվել։ Նրա ապագա՞ն. նա կմնա ակումբում։
Եթե Եվրոպայից հետաքրքրություն լինի, ապա պետք կլինի խոսել ղեկավարության հետ, որպեսզի բոլորի համար լավ լուծում գտնվի։ Նա մոտ ապագայում կմնա մեզ հետ, բայց ես դեմ չեմ այն պրակտիկային, երբ ֆուտբոլիստները մեկնում են Եվրոպա»,- Իվիչի խոսքերն է փոխանցում Sport24-ի թղթակիցը։
























































