Փետրվարի 3-ից 10-ը Իրանի Թեհրան քաղաքում կանցկացվի 5th Paytakht Cup շախմատի միջազգային փառատոն, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 8 շախմատիստներ՝ Հովիկ Հայրապետյանը, Էդգար Հայրապետյանը, Բենիկ Ագասարովը, Արտակ Ալիխանյանը, Սևակ Մանուկյանը, Նարեկ Ղիմոյանը, Նարեկ Ղազարյանը և Կարո Սարգսյանը: