Ռիկարդո Ռեգուֆեն, որը տարատեսակ հաղորդագրությունների համաձայն, հանդիսանում է «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նոր գործակալը, սոցիալական ցանցերից մեկում տեսանյութ է հրապարակել, որում կատակել են աստղային ֆուտբոլիստի հետ:
Ռեգուֆեն Ռոնալդուի հետ համատեղ թռիչքի ժամանակ օգտվել է պահից և հարձակվողի քնած ժամաակ փորձել է նրա բերանում ուտելիք դնել: Կրիշտիանուն, առանց աչքերը բացելու, սկսել է ծամել ուտելիքը:
Հիշեցնենք՝ «Ալ-Նասրի» կազմում անցկացրած 2 պաշտոնական խաղում Ռոնալդուն չի կարողացել աչքի ընկնել խփած գնդակով: