Բելեկում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» այսօր՝ հունվարի 28-ին, ստուգողական խաղ է անցկացրել ռուսական «Խիմկիի» հետ։
Հանդիպումն ավարտվել է ռուսական թիմի՝ 2-0 հաշվով հաղթանակով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեր թիմն ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել էր «ԲՄԱ-Խաբարովսկին», իսկ մինչ այդ 3-1 հաշվով զիջել ուկրաինական «Դնեպր-1-ին»։