Չարենցավանի «Վանը» նոր ձախ պաշտպան ունի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Արգենտինացի Մանուել Մորելլոն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում։
«Մանուելը մինչ այս խաղացել էր միայն մեկ արտասահմանյան ակումբում՝ Բոլիվիայի «Ավրորայում», որը մարզում էր մեր ներկայիս գլխավոր մարզիչը»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։