ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը կարծիք է հայտնել 2024 թվականի Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների հնարավոր մասնակցության մասին։
«Մարզիկներին անձնագրերի պատճառով հեռացնելը չի համապատասխանում Օլիմպիական խարտիայի արժեքներին և առաքելությանը։
Հնարավոր է, որ ռուս և բելառուս մարզիկները կարողանան չեզոք դրոշի ներքո հանդես գալ 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում։
Ուկրաինայի բոյկոտը, որով սպառնացել է սպորտի նախարար Վադիմ Գուցայտը, այս դեպքում չի համապատասխանում մեր առաքելությանը»,- Բախի խոսքերն է մեջբերում Spiegel-ը։