Ֆրանսիացի գեղասահորդ Ադամ Սյաո Հիմ Ֆան դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Էսպոում կայացած մրցաշարում 21-ամյա մարզիկը երկու ծրագրերի հանրագումարով ստացել է 267,77 միավոր։
Ազատ ծրագրում նա դարձավ երկրորդը՝ պարտվելով իտալացի Մատեո Ռիցոյին, սակայն կարճ ծրագրից հետո նա միավորներով շրջանցեց իտալացուն և ի վերջո նվաճեց ոսկե մեդալը։ Արծաթե մեդալակիր է դարձել Ռիցոն (259,92), իսկ բրոնզե մեդակակիր` շվեյցարացի Լուկաս Բրիխգին (248,01):
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 2023. Էսպո (Ֆինլանդիա)
Տղամարդիկ. Վերջնական արդյունքը
1. Ադամ Սյաո Հիմ Ֆա (Ֆրանսիա) – 267,77;
2. Մատեո Ռիցո (Իտալիա) – 259,92;
3. Լուկաս Բրիխգի (Շվեյցարիա) – 248.01;
4. Քեվին Այմո (Ֆրանսիա) – 240,92;
5. Դենիս Վասիլև (Լատվիա) – 236,35։