Նիդեռլանդներում ընթացող Tata Steel Chess մրցաշարի 11-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը շարունակում է անպարտելի մնալ։
ԱՄՆ-ն ներկայացնող Լևոնը 11-րդ տուրում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ։
Այս պահին Արոնանը 6 միավորով կիսում է 5-6-րդ տեղը հենց Կարուանայի հետ․ նա 10 ոչ-ոքի է խաղացել մրցաշարում և մեկ հաղթանակ է տարել։
Միանձնյա առաջատարն Ուզբեկստանը ներկայացնող Նոդիրբեկ Աբդուսատորովն է՝ 7,5 միավորով։