Չարենցավանի «Վանը» պայմանագիր է կնքել պաշտպան Արման Մկրտչյանի հետ, հատնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մկրտչյանը մրցաշրջանի աշնանային հատվածն անցկացրել է «Արարատում»՝ երևանյան ակումբի կազմում անցկացնելով 19 հանդիպում։ Նախորդ մրցաշրջանում Արմանը «Նորավանքի» հետ նվաճել է Հայաստանի գավաթը։
Մկրտչյանը 16 տարեկանում հրավիրվել է Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքական, իսկ 19 տարեկանում՝ Մ-21 հավաքական։
Թիմից հեռացել է երկու ֆուտբոլիստ։ Բոգդան Միցիկը և Մուբարակ Ահմեդը կողմերի փոխադարձ համաձայնությամբ լքել են ակումբը։